2012թ․ Ներեկացի Արվեստի Միությունում կայացավ վաղամեռիկ Անդրանիկ Գրիգորյանի ցուցահանդեսը․․․

2012թ․ Ներեկացի Արվեստի Միությունում կայացավ վաղամեռիկ Անդրանիկ Գրիգորյանի ցուցահանդեսը․․․

375299_464618716906703_935378391_nԵրիտասարդ վաղամեռիկ նկարիչ Անդրանիկ Գրիգորյանի Ծննդյան տարեդարձը ծնողները, բարեկամներն ու ընկերները որոշել էին նշել «Նարեկացի» արվեստի միության հարկի տակ` բացելով Անդրանիկի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Գրաֆիկական և գեղանկարչական էտյուդներ, էքսպերիմենտալ ուսանողական գործեր, կուրսային աշխատանքներ նաև կավից ու մետաղից արված քանդակներ, մոտավորապես 20 աշխատանք, սրանք են Անդրանիկի ողջ ստեղծագործական ժառանգությունը, որոնք տարիներ շարունակ մայրը երազել էր ցուցադրել: Անդրանիկ Գրիգորյանն այսօր 29 տարեկան կլիներ:Անդրանիկը սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա- քոլեջը: 2000- 2006 թթ.-ին ` Կրթության միջազգային ակադեմիա, Բաց համալսարանի մոդելավորման, դիզայնի և կերպարվեստի ֆակուլտետում: Ուսման տարիներին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների. 2001- ին` «Ֆոտոփոխակերպումներ» երիտասարդական ցուցահանդեսին, 2002-ին` Ժամանակակից արվեստի թանգարանում` «Փորձ փորձության համար», 2006-ին` Ալ. Թամանյանի անվան թանգարան- ինստիտուտում` «Երեք վարպետների դասընթաց» ցուցահանդեսներին: Անդրանիկն այսօր ֆիզիկապես ներկա չէ, բայց նա ունի իրեն միշտ հիշող ու իր հիշատակը վառ պահող ընտանիք ու ընկերներ:Ցուցահանդեսը բացվեց խնկարկումով: «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը ողջունեց հյուրերին, ընտանիքի անդամներին նվիրեց խնկի փայտիկներ, որոնք վառվեցին` ի հիշատակ Անդրանիկի:- Այս աշխատանքներում արդեն հասունություն է զգացվում , ես վստահ եմ նա մեծ անուն կունենար, եթե շարունակեր ապրել – ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ, արվեստաբան, «Գաֆսեճյան» արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Լիզա Շիրինյանը:10386_464617136906861_295288186_n 15628_464617806906794_983746452_n 29545_464617513573490_80123986_n 44390_464618030240105_931017580_n 154438_464617456906829_819213140_n 165001_464618190240089_993954466_n 199719_464618556906719_1184528068_n 240018_464618486906726_1330036847_o 271729_464618423573399_1220146237_o 278349_464617943573447_1877066863_o 282905_464617963573445_138365702_n 294091_464617150240193_1246285504_n 305439_464618140240094_1583384886_n 307667_464617013573540_1658054694_n 398691_464618300240078_1402796152_n 413903_464618573573384_327576631_o 537753_464618723573369_1615368221_n 560612_464618610240047_1376144223_n 576256_464617336906841_693196676_n 602730_464618320240076_1326497646_n 705698_464618123573429_2034874763_o  Ռիմա Գրիգորյան

Share